211652_close_icon
views-count1050 դիտում article-date 16:55 14-10-2021

Ֆիլիպիններում Maring թայֆունը 19 մարդու մահվան պատճառ է դարձել

Ֆիլիպինների Լուսոն կղզու հյուսիսում մոլեգնող Maring թայֆունի զոհերի թիվը հասել է 19-ի, 13 մարդ համարվում է անհետ կորած, հայտնել է CNN Philippines հեռուստաալիքը:

Ներկայում սթայֆունը նահանջել է Ֆիլիպինների տարածքից, սակայն օդերևութաբանները նախազգուշացրել են,որ հորդառատ անձրևները կարող են շարունակվել։

Տարհանվել է ավելի քան 10 հազար մարդ:

Նմանատիպ նյութեր