211652_close_icon
views-count2038 դիտում article-date 14:57 14-10-2021

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4212 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է Covid-19-ի 4212 նոր դեպք։ Տվյալները հրապարակվել են վրացական stopcov.ge կայքէջում:

Վերջին 24 ժամում հարևան երկրում կորոնավիրուսից մահացել է 38 մարդ։ Մահերի ընդհանուր թիվը կազմում է 9221։

Իսկ այս պահի դրությամբ՝ հաստատված է 649 հազար 407 նոր դեպք, ապաքինվել է 607 հազար 563 հիվանդ:

Ընդհանուր հաշվով՝ Վրաստանում պատվաստվել է 1 միլիոն 895 հազար 771 մարդ։

Օրական պատվաստվում է 6 հազարից ավելի մարդ։ 

Նմանատիպ նյութեր