211652_close_icon
views-count15860 դիտում article-date 21:50 14-10-2021

Գյումրիում բախվել են 35-ամյա վարորդի Opel-ն ու 43-ամյա վարորդի մոտոցիկլը. վերջինս կողաշրջվել է, մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, ավտոմեքենայի և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 13:20-ի սահմաններում Գյումրի քաղաքի Տիգրան Մեծի փողոցի  3/6 հասցեի դիմաց բախվել են Շիրակի մարզի բնակիչներ, 35-ամյա Հովհաննես Կոստանյանի վարած  Opel մակնիշի և 43-ամյա Դանիել Գալայի վարած «Ինդիան Սկաուտ» մոտոցիկլը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է  «Գյումրի» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել  ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի  2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է  նույն վաշտի ավագ հետաքննիչ Նաիրի Գասպարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝  Խաչիկ Գևորգյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+

Նմանատիպ նյութեր