211652_close_icon
views-count1718 դիտում article-date 23:38 14-10-2021

Պոչետինո. Երբ ինձ ասացին, թե կարող է Մեսին ՊՍԺ գալ, մտածեցի՝ կատակ է

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն պատմել է, թե ինչպես է իմացել Լիոնել Մեսիի տեղափոխության մասին:
 
«Մարզական տնօրենը, Լեոնարդոն, զանգահարեց ինձ և ասաց. «Նման հնարավորություն կա: Ինչպե՞ս ես դրան վերաբերվում»: Լավ է, որ նա զանգեց՝ կարծիքս իմանալու համար: Ես մտածեցի. «Դա ի՞նչ հարց է: Մտածեցի, կատակ է: Իհարկե, ցանկանում եմ»:
 
Այդպես սկսվեցին բանակցությունները: Այդ պահից սկսած Լեոնարդոն ամեն երեկո ինձ զանգում էր և հայտնում, թե ինչպես է գործը առաջ շարժվում:
 
Բոլորը մտածում էին, որ Մեսին կմնա «Բարսելոնայում»: Բոլոր ակումբներն էլ երազում էին նրան ձեռք բերել, երբ նա ազատ գործակալ դառնա: Հենց ՊՍԺ-ն նրանով հետաքրքրվեց, Լեոն հայտարարեց, որ ցանկանում է այստեղ գալ: Ամեն ինչ շատ արագ ստացվեց:
 
Պետք է ընդգծել Լեոնարդոյի, ակումբի նախագահի և աշխատակիցների կատարած աշխատանքը: 2 կամ 3 օրվա ընթացքում նրանք կարողացան ձեռք բերել աշխարհի լավագույն խաղացողին», ասել է Պոչետինոն:

Նմանատիպ նյութեր