211652_close_icon
views-count62536 դիտում article-date 23:23 14-10-2021

Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում. Ծովագյուղ–Շորժա ճանապարհին՝ «Ռակետա» հանգստյան գոտու հարևանությամբ, բախվել են բեռնատար գնացքները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հոկտեմբերի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում Ծովագյուղ-Շորժա 118-րդ կմ Պիկետ  9-ում՝ «Ռակետա»  հանգստյան գոտու հարևանությամբ, բախվել են  Արարատի մարզի բնակիչ, 44-ամյա  Հրաչ Բաբայանի վարած «Դրեզեն»  և Ալավերդի քաղաքի բնակիչ, 34-ամյա Ռոման Թամազյանի վարած  «Վեպեր»  շինարարական գնացքները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Օպերատիվորեն ժամանել է ոստիկանության Ճամբարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սասուն Հարությունյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ  ոստիկանության Ճամբարակի բաժնի հետաքննական բաժանմունքի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Օպերատիվորեն  ժամանել են նաև «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի աշխատակիցները:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված բեռնատար գնացքները  պատկանում են  «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին, իսկ Հ. Բաբայանն ու Ռ. Թամազյանը աշխատում են նշված ՓԲԸ-ում ՝ որպես մեքենավար:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝  Գևորգ Ղազարյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր