211652_close_icon
views-count1300 դիտում article-date 10:54 15-10-2021

Խորհրդարանում թեժ քննարկումներ են սպասվում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 25-ից խորհրդարանում թեժ քննարկումներ են սպասվում, կառավարությունը խորհրդարան է ուղարկել եկող տարվա գլխավոր ֆինանսական փաստաթուղթը, որը նախ կքննարկվի ԱԺ մշտական հանձնաժողովներում, ապա՝ լիագումար նիստերում։ Համաձայն ներկայացված գրաֆիկի, առաջին քննարկմանը ներկա կգտնվի եւ բյուջեն կներկայացնի Նիկոլ Փաշինյանը։

2022թ. պետբյուջեի նախագծով գալիք տարի պետության ծախսերը կկազմեն 2 տրիլիոն 188 միլիարդ դրամ (այսօրվա փոխարժեքով՝ ավելի քան 4 միլիարդ 483 միլիոն ԱՄՆ դոլար), ինչը 2021թ. պետբյուջեից ավելի է 338 միլիարդ դրամով։ Այդքանով հանդերձ, գալիք տարի կառավարությունը ծրագրում է ստանալ 1 տրիլիոն 946 միլիարդ դրամի եկամուտ»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր