211652_close_icon
views-count2528 դիտում article-date 16:58 15-10-2021

Աննա Հակոբյանը Կանանց Եվրասիական երրորդ համաժողովում անդրադարձել է ԼՂ հիմնախնդրին

Սանկտ-Պետերբուրգում մասնակցեցի Կանանց եվրասիական երրորդ համաժողովին, որտեղ ելույթ ունեցա «Կանանց առաքելությունը խաղաղության և վստահության դիվանագիտության զարգացման գործում» նիստում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ով նաեւ լուսանկարներ է հրապարակել:

Ինչպես հայտնում է Հանրային հեռուստաընկերության լրատվական բաժինը, վարչապետի տիկինն ընդգծել է՝ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը պատրաստ է կառուցողական երկխոսության՝ մեր տարածաշրջանում թշնամանքի մթնոլորտն աստիճանական հաղթահարելու և տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար խաղաղության դարաշրջանը բացելու նպատակով։

Այս համատեքստում նա ընդգծել է, որ կանայք կարող են ստեղծել այլընտրանքային հարթակներ և կառույցներ խաղաղության հասնելու համար:

«Կարծում եմ, որ այսօր արդիական է համապատասխան հարթակի ինստիտուցիոնալացման գաղափարը, որի միջոցով մենք՝ Եվրասիական տարածքի երկրների կանայք, կկարողանանք արտահայտել մեր կարծիքը խաղաղության և անվտանգության, մեր հասարակություններում կանանց դերի, նրանց տնտեսական և քաղաքական ներուժի լիարժեք իրացման համար»,- նշել է Հակոբյանը:

Նշենք, որ համաժողովի կազմակերպիչներն են Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհուրդը և Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների Միջխորհրդարանական վեհաժողովը:

Համաժողովին հաջորդել է տիկին Հակոբյանի և ՌԴ Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի ղեկավար Վալենտինա Մատվիենկոյի հանդիպումը, որի ընթացքում կարևորվել է կանանց դերը խաղաղության հաստատման և ամրապնդման գործում:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր