211652_close_icon
views-count2456 դիտում article-date 21:06 15-10-2021

«Սևան» ակումբի անդամները բռնություն են կիրառել ՀՖՖ պատվիրակի և մրցավարների վրա. ՀՖՖ

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի 9-րդ մրցափուլի «Նոա»- «Սևան» հանդիպումից հետո «Սևան» ֆուտբոլային ակումբի ղեկավարները և անձնակազմի անդամները բռնություն են կիրառել հանդիպման ՀՖՖ պատվիրակի և մրցավարական անձնակազմի նկատմամբ: Այս մասին գրում է ՀՖՖ ֆեյսբուքյան էջը:

«ՀՖՖ-ն անմիջապես հետաքննություն է սկսել՝ միջադեպի մանրամասները պարզելու համար, հարուցվել է կարգապահական վարույթ: Միջադեպի մասին տեղյակ են պահվել նաև ոստիկանները:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հետամուտ է լինելու, որ հանդիպման սպասարկող անձնակազմի նկատմամբ բռնությունը կիրառողները պատժվեն օրենքի ողջ խստությամբ»,-ասված է ՀՖՖ հաղորդագրության մեջ:

Խաղն ավարտվել է «Սևանի» պարտությամբ՝ 1:2:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր