1621 դիտում
20:12 15-10-2021
Վիրավորանքի համար անձին չեն կարող կալանավորել, սա հակասում է եվրոպական կարգին. Արա Ղազարյան
hraparak.am-ը գրում է. Դեռ 2007 թվականին ԵԽԽՎ-ն բանաձև էր ընդունել, որի վերնագիրն էր «Դեպի վիրավորանքի և զրպարտության ապաքրեականոցում»։ Հիմա այստեղ օրենսգրքի 137.1 հոդվածը քրեականացնելն ինքնին նահանջ է ժողովրդավարությունից։ Այս մասին քիչ առաջ «Այլընտրանքային նախագծեր խմբի» նախաձեռնած «Դեպի բռնապետություն.Հետընթաց իրավունքներից» թեմայով քննարկման ժամանակ իր ելույթում ասաց քրեական և միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը։
«ԵԽԽՎ-ի այդ փաստաթուղթը պարտադրում էր ամբողջությամբ վերացնել վիրավորանքի դեպքում կիրառվող կալանավորման պատիժը, իսկ Հայաստանի Հանրապետության նոր ընդունած Քրեական օրենսգրքի 137.3 հոդվածը, ծանրացնող հանգամանքի դեպքում, նախատեսում է կալանավորում:Քրեական օրենսգրքի այդ հոդվածը միանշանակ հակասում է եվրոպական հանրային կարգին, իսկ վերջինս եվրոպական մտածելակերպ է, նրա Սահմանադրության դրույթ։Այդ իմաստով Հայաստանի Սահմանադրական դատարանը միանշանակ ունի հնարավորություն հակասահմանադրական ճանաչելու հոդվածը, քանի որ մենք Եվրոպայի առաջ ունենք ստանձնած պարտավորություններ։
Եվրոպական կարգին հակասում է օրենքի մեկ այլ դրույթ, ըստ որի, պաշտոնատար անձին վիրավորելու համար ավելի խիստ պատիժ է սահմանվում, քան սովորական քաղաքացու դեպքում:
Մանրամասներն՝ այստեղ

Նմանատիպ նյութեր
135596 դիտում
14:35 14-01-2019
«Կարգին Հայկոն» չկարողացավ ղեկավարել կարգին ձնամաքրման աշխատանքները Երևանում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
26693 դիտում
19:36 12-03-2020
Երևանի «կարգին» քաղաքապետի հերթական «կարգին» ձախողումը
17097 դիտում
19:07 23-03-2020
Երևանի «կարգին» քաղաքապետի «կարգին» ձախողումը. մաս 2 կամ դատարանը անվավեր է ճանաչել քաղաքապետի մի շարք որոշումներ
Այս բաժնից
256 դիտում
19:15 23-04-2024
Անահիտ Մանասյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի պատվիրակությանը
277 դիտում
19:03 23-04-2024
Փաշինյանը և ՀՀ-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը անդրադարձել են Տավուշում սահմանազատման գործընթացին
346 դիտում
18:50 23-04-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն