1599 դիտում
09:49 17-10-2021
Այսօր Հայաստանում ՏԻՄ ընտրություններ են
Այսօր` հոկտեմբերի 17-ին, Հայաստանի 3 մարզերի 6 համայնքներում` Գյումրիում, Գորիսում, Մեղրիում, Տաթևում,Տեղ համայնքում և Դիլիջանում տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրություններ են, գրում է News.am-ը։
Գյումրիում ընտրություններին մասնակցում է 10 կուսակցություն և դաշինք`«Հայրաքաղաք» դաշինք, «Արժանապատիվ ուղի» կուսակցություն, ՀՀԿ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցություն, «Գյումրին կռնա» դաշինք, «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցություն, «Թասիբով» դաշինք, «Ապրելու երկիր» կուսակցություն, Հայաստանի Կոմունիստական Կուսակցություն՝ ընդհանուր 287 թեկնածու:
Գորիսում պայքարելու են 2 կուսակցություն և 1 դաշինք՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունները և նոր ձևավորված «Առուշ Առուշանյան» դաշինքը։
Մեղրիում պայքարելու է 4 քաղաքական ուժ՝ «Ազատական» կուսակցությունը, «Ապրելու երկիր» կուսակցությունը, «Հանրապետություն» կուսակցությունը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։
Սյունիքի մարզի Տաթև համայնքում թեկնածուներ են առաջադրել «Ապրելու երկիր» կուսակցությունը, «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։
Տեղ համայնքում պայքարելու է ընդամենը երկու կուսակցություն՝ «Ապրելու երկիր»-ը և «Քաղաքացիական պայմանագիր»-ը։
Դիլիջանում պայքարելու է 5 կուսակցություն՝ «Ապրելու երկիր», «Հայրենիք», «Հանրապետություն», «Քաղաքացիական պայմանագիր» և «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունները։

Նմանատիպ նյութեր
2089 դիտում
11:58 09-03-2014
Այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում Հայաստանի թվով 53 համայնքներում
2827 դիտում
07:53 13-09-2015
Հայաստանի մի շարք մարզերում այսօր ՏԻՄ ընտրություններ են
3516 դիտում
10:12 18-09-2016
Հայաստանի 5 մարզերում այսօր ՏԻՄ ընտրություններ են. ժամը 08.00-ից բացվել են ընտրատեղամասերը