211652_close_icon
views-count5960 դիտում article-date 23:59 21-10-2021

Այսօր Արթուր Ալեքսանյանի ծննդյան 30-րդ տարեդարձն է

Այսօր օլիմպիական խաղերի չեմպիոն, Արթուր Ալեքսանյանը  նշում է ծննդյան 30-րդ տարեդարձը: Տոնական օրվա առթիվ դեռ նախորդ օրվա կեսգիշերից օլիմպիական չեմպիոնը սկսել էր ընդունել շնորհավորանքներ:

30-ամյակի կապակցությամբ աշխարհի եռակի չեմպիոնին շնորհավորել են հայկական մարզաշխարհի ներկայացուցիչներ, արվեստի գործիչներ, ընկերներ ու բարեկամներ:

Եվրոպայի հնգակի չեմպիոնը 30-ամյակը նշել է ընկերների շրջապատում Գյումրիի «Տիգրան Մեծ» ռեստորանային համալիրում, հայտնում է Sport.News.am-ը:

Տոնական տորթն օլիմպիական չեմպիոնի պատկերով է՝ Հայաստանի եռագույնով:

«Շնորհակալ եմ շնորհավորանքների և բարեմաղթանքների համար: Անցել ենք միասին դժվար, բայց հաղթական ճանապարհ ու շարունակելու ենք»,- գրել է Արթուր Ալեքսանյանն Ինստագրամում:

Նմանատիպ նյութեր