211652_close_icon
views-count58080 դիտում article-date 09:46 02-11-2021

Արտակարգ դեպք՝ Երևանում. Անգլիական այգում 10 անչափահասների վիճաբանությունը վերածվել է քաշքշուկի, Երևանի գնդի պարեկների շնորհիվ այն շարունակություն չի ունեցել 

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնում խուլիգանություն հատկանիշներով նյութեր են նախապատրաստվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հոկտեմբերի 29-ին, ժամը 14։30-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները խուլիգանություն կատարելու կասկածանքով Խորենացի փողոցում գործող Անգլիական այգուց ոստիկանւթյան կենտրոնական բաժին են բերման ենթարկել մի քանի երեխաների։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ երեխաներն են Արմավիրի մարզի բնակիչ՝ 17-ամյա Նարեկ Ս-ն, Երևանի բնակիչ՝ 16-ամյա Հայկ Մ-ն, Արմավիրի մարզի բնակիչ՝ 18-ամյա Վոլոդյա Մ-ն, Երևանի բնակիչ՝ 17-ամյա Ռաֆայել Պ-ն, Երևանի բնակիչ՝ 17-ամյա Հրաչ Խ-ն, Երևանի բնակիչ՝ 17-ամյա Անի Չ-ն, և ոստիկանության կենտրոնական բաժին են ներկայացրել Երևանի բնակիչ՝ 15-ամյա Դանիել Հ-ին, Երևանի բնակիչ՝ 14-ամյա Դավիթ Գ-ին, Արարատի մարզի բնակիչ՝ 15-ամյա Արսեն Բ-ին, Երևանի բնակիչ՝ 15-ամյա Սամվել Ս-ին։

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 14։00-ի սահմաններում նշված վայրում Հրաչ Խ-ն և ոմն Հովո Անի Չ-ին ծաղրելու հարցի շուրջ վիճաբանել են, որի ժամանակ խախտելով հասարակական կարգը՝ հրմշտել, հարվածել են միմյանց՝ պատճառելով վնասվածք։ 

Հետաքննիչի կողմից նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Բերման ենթարկված ու ներկայացված անձինք բոլորը բաց են թողնվել։ 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր