211652_close_icon
views-count3389 դիտում article-date 19:21 02-11-2021

Թշնամին Կարմիր շուկայի ուղղությամբ անկանոն կրակ է բացել. ՊԲ խոսնակ

Այսօր՝ նոյեմբերի 2-ին՝ օրվա երկրորդ կեսին, ԱՀ  Մարտունու շրջանի Կարմիր շուկա  համայնքի  ուղղությամբ թշնամու բանակի առաջատար ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից անկանոն կրակ են բացել։

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ ՊԲ մամուլի խոսնակ Սուրեն Սարումյանը։

«Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան»,֊ նշել է Ս. Սարումյանը։

Նա հավելել է, որ դեպքի մասին  տեղեկացրել են Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Նմանատիպ նյութեր