211652_close_icon
views-count957 դիտում article-date 13:08 08-11-2021

Արցախցիների աջակցության նոր ծրագրի վճարման գործընթացը կսկսվի նոյեմբերի 10-ից

Պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունից տեղահանված կամ Արցախի Հանրապետությունում բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին 4 ամիս ժամկետով աջակցության վճարման գործընթացը կսկսվի նոյեմբերի 10-ից (կվճարվի սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսների համար)։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ գումարը կտրամադրվի անկանխիկ եղանակով՝ շահառուի քարտային հաշվին փոխանցելու միջոցով։

Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակում դրամական օգնություն տրվում է պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունից տեղահանված կամ Արցախի Հանրապետությունում բնակելի անշարժ գույքը կորցրած (արցախահայության աջակցության ծրագրերի շրջանակում 300,000 կամ 250,000 դրամ աջակցություն ստացած) այն քաղաքացիներն, ովքեր գտնվում են Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախի Հանրապետությունում։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր