211652_close_icon
views-count1128 դիտում article-date 15:51 08-11-2021

Արցախի Հանրապետության Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի

2021 թվականի նոյեմբերի 9-ին՝ ժամը 11:00-ին, Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ հոդվածի 2-րդ մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ կգումարվի Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ նախաձեռնողների սահմանած հետևյալ օրակարգով.

1.     Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունը «Արցախի ժողովրդի ազատ ու անկախ ապրելու անօտարելի իրավունքի մասին» (հիմնական զեկուցող՝  Ա Թովմասյան):

ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին

Նմանատիպ նյութեր