211652_close_icon
views-count37745 դիտում article-date 16:38 08-11-2021

Քեզ բացակա չենք դնի. Ծովակում հարգեցին 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած 19-ամյա հերոս Արշակ Սահակյանի հիշատակը. տեղի ունեցավ խնկարկում և ծաղիկների խոնարհում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ նոյեմբերի 7-ին, Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղում խնկարկում և ծաղիկների խոնարհում տեղի ունեցավ  Արցախյան  44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած 19-ամյա հերոս Արշակ Սահակյանի հիշատակին:

Ներկա էին հերոսի հարազատները, ընկերները, այդ թվում՝ զինակից, ովքեր մեկ րոպե լռությամբ հարգեցին Արշակի ու բոլոր  նահատակված  հերոսների հիշատակը:

Արշակ Մերուժանի Սահակյանը ծնվել է 02.08.2001թ Վարդենիսի Ծովակ գյուղում։ Սովորել է գյուղի միջնակարգ դպրոցում մինչև 8-րդ դասարան, այնուհետև տեղափոխվել է Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական հենակետային քոլեջ՝ ատամնատեխնիկական ֆակուլտետ։

Ուսումն ավարտելուց հետո 21.07.2019թ ծառայության է անցել Արցախի Հանրապետության՝ Մարտունի 3 զորամասում։

Կռիվը սկսելուն պես մասնակցել է առաջին օրից մինչև Նոյեմբերի 7-ը։ Կռվել է Ջաբրայիլում, Հադրութում, Ֆիզուլիում և Կարմիր շուկայում։ Այնուհետև տեղափոխվել է Մարտունի՝ Խլուշինակ գյուղի Կոհակ սարի բարձրունքը, որտեղ էլ և նոյեմբերի 7-ին զոհվել է:

Դին գտել են դեկտեմբերի 21-ին՝ նույն դիրքում։


Լուսանկարները՝ Սևակ Սահակյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 87+
87+

Նմանատիպ նյութեր