211652_close_icon
views-count2720 դիտում article-date 22:51 08-11-2021

Խնածախից ադրբեջանական կողմ անցած եւ այդտեղ մնացած ձին ինքնուրույն վերադարձել է. Տեղի համայնքապետարան

Խնածախից ադրբեջանական կողմ անցած եւ այդտեղ մնացած ձին ինքնուրույն վերադարձել է: Այս մասին տեղեկանում ենք Սյունիքի մարզի Տեղի համայնքապետարանից:

«Սիրելի՛ հայրենակիցներ, ինչպես գիտեք, հոկտեմբեր ամսին Տեղ համայնքի Խնածախ բնակավայրից սահմանը հատած և հակառակորդ կողմ անցած 3 ձիերից 2-ը վերադարձել էր։

Տեղեկացնում ենք, որ հակառակորդ կողմի մոտ մնացած 1 ձին նույնպես ինքնուրույն վերադարձել է»,- նշված է հայտարարությունում։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր