211652_close_icon
views-count5816 դիտում article-date 12:09 09-11-2021

Շուշիի մոտակայքում ադրբեջանցի զինծառայողի արձակած կրակոցներից վիրավորված անձանց առողջական վիճակում կա դրական դինամիկա

Շուշի քաղաքի մոտակա խաչմերուկում ադրբեջանցի զինծառայողի  կողմից կրակոցների արձակման հետևանքով հրազենային վիրավորում ստացած՝ Արցախի Հանրապետության Հանրապետական բժշկական կենտրոն տեղափոխված  Գևորգ Մելքումյանի (ծնված 1990թ.)  վիրահատությունը նոյեմբերի 8-ին ավարտվել է բարեհաջող և նոյեմբերի 9-ի առավոտյան շնչում է ինքնուրույն՝ առանց  արհեստական շնչառական ապարատի:

Արցախի առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ վիճակը գնահատվում է կայուն ծանր: Նրա մոտ առկա էր պարանոցի շրջանում և բազուկոսկրի  հրազենային վիրավորում, վերին մեկ երրորդի բազամաբեկորային կոտրվածք:

Մյուս 2 վիրավորվածների վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության: Արմեն Սարգսյանի (ծնված 1980թ.) մոտ` առկա էր ստորին ծնոտի միջանցիկ հրազենային վիրավորում: Ստորին ծնոտի ձախ անկյան բազմաբեկորային կոտրվածք՝ բեկորների տեղաշարժով, կորճոսկրի կոտրվածք: Փափուկ հյուսվածքների այտուց, էնֆիզեմա:

Գագիկ Ղազարյանի (ծնված 1978թ) մոտ` կրծքավանդակի ձախ կեսի միջանցիկ հրազենային վիրավորում` առանց պլևրալ խոռոչի թափանցման:

ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը նոյեմբերի 8-ին և 9-ին այցելել է   Հանրապետական բժշկական կենտրոն հետևել վիրահատության ընթացքին, հետաքրքրվել նրանց առողջական  վիճակով:

Քովիդ 19-ով պայմանավորված, հարազատներն առայժմ չեն կարող այցելել հիվանդասենյակներ, ուստի նախարարը ծնողների հետ հանդիպմանը վստահեցրել է, որ նրանք գտնվում են բժիշկների հոգածության ներքո, և կյանքին վտանգ չի սպառնում։

Նմանատիպ նյութեր