211652_close_icon
views-count959 դիտում article-date 13:36 09-11-2021

Արցախի նախագահը հարգանքի տուրք է մատուցել Արցախյան երրորդ պատերազմի նահատակների հիշատակին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն Արցախյան երրորդ պատերազմում նահատակված հերոսների տարելիցի կապակցությամբ նոյեմբերի 9-ին այցելել է քաղաքային հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից։

Երկրի ղեկավարը եղել է նաև զինվորական պանթեոնում և ծաղիկներ խոնարհել արցախյան պատերազմներում զոհվածների շիրիմներին:

Նմանատիպ նյութեր