211652_close_icon
views-count947 դիտում article-date 14:42 09-11-2021

Արցախում կորոնավիրուսի 63 նոր դեպք է գրանցվել. 23 հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է

Արցախի Հանրապետությունում նոյեմբեր 8-ին կատարվել է 199 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 63 նոր դեպք է գրանցվել:

Արցախի առողջապահության նախարարությունից  հայտնում են, որ, կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 164 վարակակիր: Բժիշկները 23  հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 81-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 18802 քաղաքացու հետազոտություն, որից 2791-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Նմանատիպ նյութեր