211652_close_icon
views-count29182 դիտում article-date 18:10 09-11-2021

Արտակարգ դեպք՝ Երևանում. 8-11 տարեկան 8 երեխաներ «սննդային թունավորում» ախտանիշով տեղափոխվել են «Մուրացան» համալսարանական հիվանդանոց

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ «Մուրացան» համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 8 երեխա։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխաները տեղափոխվել են «Էլկա» մանկական զարգացման կենտրոնից։ Նրանք 8-11 տարեկան են և հիվանդանոց են ընդունվել «սննդային թունավորում» ախտանիշով։

Բժիշկներն այս պահին հետազոտում են երեխաներին։

Հիվանդանոց են ժամանում ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։

Ոստիկանությունը պարզում է տեղափոխված երեխաների ինքնությունը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Նմանատիպ նյութեր