211652_close_icon
views-count39484 դիտում article-date 23:27 09-11-2021

Արտակարգ դեպք՝ Երևանում. բժիշկները, փրկարարներն ու Երևանի գնդի պարեկները «Հաղթանակ» կամրջի վրա կանխել են 25-ամյա երիտասարդի ինքնասպանության փորձը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ նոյեմբերի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։20-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի անցել է Հաղթանակ կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է իրեն ցած նետել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Ժամանել են նաև ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և հոգեբանական աջակցության հոգեբան-փրկարարները։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Հարություն  Գրիգորյանի և 3-րդ վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ինչպես նաև ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խոմբը։ 

Տեղի ուժերով հնարավոր է եղել կանխել այդ քաղաքացու կողմից ինքնասպանություն գործելու փորձը։ Վերջինս տեղափոխվել է ոստիկանության կենտրոնական բաժին։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա Երևանի բնակիչ՝ 25-ամյա Հ. Թ-ն է, և մինչ ոստիկանություն տեղափոխելը, նրան հոգեբանական օգնություն են ցուցաբերել փրկարար-հոգեբանները։

Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ 

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Սա այն դեպքն է, որ պետք է, առաջին հերթին, շնորհակալություն հայտնել բժիշկներին, փրկարարներին, փրկարար-հոգեբանին և Երևանի գնդի պարեկներին, ովքեր կարողացան հոգեբանական ճիշտ զրույց կատարելու արդյունքում 25-ամյա երիտասարդի կյանքը փրկել»։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 58+
58+

Նմանատիպ նյութեր