4470 դիտում
21:06 10-11-2021
Նաիրուհի Ալավերդյանի մահը մեծ կորուստ է մեր ժողովրդի համար․ Արցախի նախագահ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 10-ին ցավակցական հեռագիր է հղել ԼՂՀ ժողովրդական արտիստուհի Նաիրուհի Ալավերդյանի ընտանիքին:
Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Հեռագրում ասված է.
«Սրտի խոր կսկիծով տեղեկացա ԼՂՀ ժողովրդական արտիստուհի, «Ղարաբաղ» էստրադային անսամբլի մեներգչուհի, Արցախի դուստր Նաիրուհի Ալավերդյանի մահվան մասին:
Նաիրուհի Ալավերդյանի մահը մեծ կորուստ է մեր ժողովրդի համար: Իր անզուգական կատարումների միջոցով նա կենդանի էր պահում ու հարստացնում մեր ազգային արվեստը, այն արժանիորեն ներկայացնում աշխարհին՝ վայելելով հանդիսատեսի անսահման սերն ու հարգանքը:
Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից խորին ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի հարազատներին ու մերձավորներին, մեր ողջ ժողովրդին, նրա բազմահազար երկրպագուներին։
Մեծատաղանդ արցախուհու հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում»:

Նմանատիպ նյութեր
2043 դիտում
12:34 05-10-2015
Ռուբեն Հայրապետյան. Հովհաննես Զանազանյանի մահը մեծ կորուստ է հայկական ֆուտբոլի համար
622 դիտում
19:21 08-02-2024
Մեզ համար մեծ կորուստ է Գագիկ Գինոսյան բացառիկ հայի ու մարդու մահը․ Արտակ Բեգլարյան
Այս բաժնից
475 դիտում
15:47 17-04-2024
Ռուս խաղաղապահներին դուրս բերելու որոշումը կայացրել են ՌԴ-ի և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունները. Հաջիև
1045 դիտում
13:41 17-04-2024
Սոչիում ձերբակալվել է KВН-ի փառատոնի ժամանակ հումորիստ Ամիրան Գևորգյանին սպանողը