211652_close_icon
views-count1772 դիտում article-date 22:50 10-11-2021

Ի գիտություն Հայաստանում ժամանակավորապես ապաստանած արցախցիների

ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբն իրազեկում է Հայաստանի Հանրապետությունում ժամանակավորապես ապաստանած արցախցիներին․


«Հիշեցնում ենք, որ օպերատիվ շտաբում գործում է նաև հոգեբանի ծառայություն և նույն հասցեում հատկացված է գրասենյակ, որտեղ կարող եք դիմել խորհրդատվության նպատակով՝ առանց տարիքային սահմանափակման:
Հոգեբանի ծառայությանը կարող են դիմել՝
➢ անհայտ կորած անձանց կամ ռազմագերիների ընտանիքի անդամները, հարազատները.
➢ գերության մեջ եղած անձինք, նրանց ընտանիքի անդամները.
➢ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորում կամ հաշմանդամություն ստացած անձինք, նրանց ընտանիքի անդամները.
➢ զոհված զինծառայողների կամ քաղաքացիական անձանց ընտանիքի անդամները.
➢ ռազմական գործողություններին մասնակցած անձինք (զորահավաքային զորակոչով ներգրավվածներ, կամավորականներ).
➢ տեղահանվածները (երեխաների՝ շտկողական, վերականգնողական և զարգացնող աշխատանքներ).
➢ պատերազմին անուղղակի մասնակցություն ունեցող անձինք.
➢ գործող զինվորականներ.
➢ նախազորակոչային տարիքի քաղաքացիներ.

Այս ընթացքում հոգեբանի մոտ խորհրդատվության համար դիմել և համապատասխան օգնություն է ստացել 121 մարդ։

Նախապես գրանցվելու և պայմանավորվելու համար կարող եք զանգահարել հոգեբան Կարինեին Խոդաբախշյան հետևյալ հեռախոսահամարով՝ 055348746»։

Նմանատիպ նյութեր