211652_close_icon
views-count15739 դիտում article-date 12:58 11-11-2021

Սամվել Բաբայանի՝ ԱԽ քարտուղարի պաշտոնից հեռանալուց և նույն պաշտոնում Վիտալի Բալասանյանի նշանակվելուց հետո քաղաքական որոշմամբ այլևս արգելվել է ներկայանալ աշխատանքի

2020թ. դեկտեմբերի 7-ից Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի գրասենյակի ողջ անձնակազմին Սամվել Բաբայանի՝ ԱԽ քարտուղարի պաշտոնից հեռանալուց և նույն պաշտոնում Վիտալի Բալասանյանի նշանակվելուց հետո քաղաքական որոշմամբ այլևս արգելվել է ներկայանալ աշխատանքի։

Ըստ ԱՀ անվտանգության խորհրդի գրասենյակի,  պարզաբանումների գրասենյակի անձնակազմը ազատվել է աշխատանքից, մինչդեռ առ այսօր աշխատողներից որևէ մեկը աշխատանքից ազատելու վերաբերյալ հրաման չի ստացել։

Գրասենյակի աշխատակիցները արտադատական եղանակով փորձել են վերականգնել իրենց խախտված իրավունքները, սակայն արձանագրել նշյալ մարմնի կողմից օրենքի և իրավական ակտի պահանջներին չհետևելու հերթական մոտեցում։

Վերոգրյալի համատեքստում, խախտված իրավունքները վերականգնելու դատական ճանապարհն այլևս այլընտրանք չի ունեցել, ուստի փաստաբանական միջամտության դիմելով գրասենյակի աշխատակիցները հայցել են դատական պաշտպանություն՝ խախտված իրավունքները վերականգնելու խնդրանքով։

Կոնվենցիոն երաշխավորված և Սահմանադրությամբ հռչակված դատական պաշտպանության իրավունքը իրացնելուն բոլոր հնարավոր եղանակներով խոչընդոտում են ԱՀ ԱԽ քարտուղարն ու ԱԽ գրասենյակի ղեկավարությունը՝ ուղղակի կամ անուղղակի խախտելով մարդու և քաղաքացու իրավունքներն ու օրինական շահերը՝ կախված քաղաքական կամ այլ հայացքներից, ինչպիսի փաստնը շարունակաբար վնաս է պատճառում մարդու և քաղաքացու իրավունքներին ու օրինական շահերին, ընդ որում` պաշտոնեական դիրքի չարաշահմամբ։

Փաստ է, որ կամայականությունը, ի դեմս ԱՀ ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի և նրա ղեկավարած ԱԽ գրասենյակի, դարձել է ԱՀ պաշտոնատար անձանց գործելաոճ, ինչն ինքնին հղի է անդառնալի հետևանքներով

Նմանատիպ նյութեր