ԵՄ-ն երկարաձգել է Թուրքիայի դեմ պատժամիջոցները
Եվրամիությունը 1 տարով երկարաձգել է Թուրքիայի դեմ պատժամիջոցները Միջերկրական ծովում Անկարայի հորատման աշխատանքների պատճառով։
Այս մասին նշված է ԵՄ երկրների խորհրդի տարածած հայտարարության մեջ։
«Արևելյան Միջերկրական ծովում Թուրքիայում հորատման չարտոնված գործողություններին ի պատասխան՝ սահմանափակող միջոցառումների շրջանակի գնահատումից հետո խորհուրդն այսօր որոշում է կայացրել երկարաձգել ռեժիմը մեկ տարով՝ մինչև 2022 թվականի նոյեմբերի 12-ը»,- ասվում է հաղորդագրության մեջ։