211652_close_icon
views-count1889 դիտում article-date 23:59 11-11-2021

«Բավարիան» կարող է 384 հազ. եվրո պահել Կիմիհի աշխատավարձից. վերջինս հրաժարվում է պատվաստվել

«Բավարիայի» կիսապաշտպան Յոզուա Կիմիհը կարող է զրկվել աշխատավարձի մի մասից: Նախօրեին ֆուտբոլիստին դուրս են հանել Գերմանիայի հավաքականի կազմից՝ առաջիկա խաղերի համար: Նա կարանտինի է անցել թիմակից Նիկլաս Զյուլեի հետ շփվելուց հետո, որը կորոնավիրուսի դրական թեստ էր հանձնել:
 
Կիմիհին կարանտինի են ուղարկել, քանի որ նա պատվաստված է: Գերմանացին հրաժարվում է պատվաստվել՝ նշելով, թե ցանկանում է ավելի մանրամասն հասկանալ պատվաստման երկարաժամկետ հետևանքները:
 
Օրենքով «Բավարիան» իրավունք ունի Կիմիհին աշխատավարձ չվճարել՝ նրա բացակայության ընթացքում: Եթե խոսքը գնում է 7-օրյա կարանտինի մասին, ապա նա կարող է կորցնել 384 հազար եվրո:
 
Գերմանիայի խորհրդարանը նոյեմբերի 1-ին օրենք ընդունեց, որը թույլ է տալիս գործատուին չվճարել աշխատակցին, որը կարանտինի պատճառով աշխատանքից բացակայում է: Այդ օրենքը պարտադիր է միայն նրանց համար, ովքեր պատվաստված չեն:

Նմանատիպ նյութեր