211652_close_icon
views-count1120 դիտում article-date 12:04 12-11-2021

Արցախում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 80 դեպք

Արցախի Հանրապետությունում նոյեմբերի 11-ին կատարվել է 285 թեստավորում, գրանցվել են կորոնավիրուսային հիվանդության 80 նոր դեպքեր:

Արցախի առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 146 վարակակիր: Բժիշկները 21 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 92-ինը՝ ծանր: Նրանց թվում կան երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։

 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 19 772 քաղաքացու հետազոտություն, որոնցից 3 059-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու:

Նմանատիպ նյութեր