211652_close_icon
views-count2549 դիտում article-date 14:30 12-11-2021

«Իմ ոտքով կգամ, թե` ուրիշի ձեռքերի վրա, դուք իրար հետ լավ եղեք». aravot.am

aravot.am-ը գրում է. 44-օրյա պատերազմի նահատակ Մարատ Հակոբջանյան Շամբամիջյան հրապարակում, որ արցախյան քառօրյայի նահատակ, համայնքի երջանկահիշատակ ղեկավար Մայիս Միրզոյանի անունն է կրում, ինձ դիմավորեց Սիսիան համայնքի Դարբաս-Շամբ գյուղերի վարչական ղեկավար Սաշա Ստեփանյանը:

Հենց հրապարակում մի քանի տարի առաջ նրա նախաձեռնությամբ մի փոքրիկ պուրակ է հիմնվել, խաչքար է տեղադրվել` արցախյան պատերազմի նահատակներին նվիրված, ձորերեցի նահատակների անուններով 11 անվանական եղեւնի է տնկվել: Ցավոք, նորերը պիտի ավելանան` 44-օրյա պատերազմի ձորերեցի նահատակներ Ժորա Միքայելյանի, Մարատ Հակոբջանյանի, Արմեն Պետրոսյանի անուններով…

Խնդրում եմ Սաշային` միասին գնալ Մարատենց տուն, ինձ հետ կրել այն անտանելի ծանրությունը, որ ամեն անգամ պատում է ինձ` զոհվածի տուն գնալիս, զոհվածի մոր կամ կնոջ հետ զրուցելիս: Սաշան ոչ միայն չի մերժում, այլեւ պատրաստակամորեն միանում է ինձ:

Ներողություն եմ խնդրում Մարատ Հակոբջանյանի մորը` տիկին Անահիտին, կնոջը` Գայանեին, որ կրկին ցավեցնում եմ իրենց, փորում եմ նրանց չսպիացող վերքը, ինչին ի պատասխան՝ տիկին Անահիտն ասում է, որ արդեն մեկ տարի 16 օր իրենց արցունքը չի ցամաքում, իրենց վիճակը նույնն է, իրենք ոչ հանգիստ ունեն, ոչ` մխիթարություն, ոչ` սփոփանք:

Մանրամասներն՝ այստեղ
 

Նմանատիպ նյութեր