211652_close_icon
views-count3130 դիտում article-date 23:40 12-11-2021

Դադիվանքում խաղաղապահների օրհնության կարգ է անցկացվել. aravot.am

Լրացավ մեկ տարին, ինչ Դադիվանքը Ռուս խաղաղապահների պահպանությամբ և հայ հոգևորականների աղոթական ներկայությամբ շարունակում է ապրել իբրև նվիրական սրբավայր համայն հայության համար, նշում է aravot.am―ը։

Ուղիղ մեկ տարի առաջ նոյեմբերի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի անմիջական ջանքերով, Համայն Ռուսիո Կիրիլ պատրիարքի միջնորդությամբ և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհիվ դրախտավայր Քարվաճառից հնարավոր դարձավ հայկական պահել Դադիվանքի վանական համալիրը:

Անցնող մեկ տարվա ընթացքում ի հեճուկս ադրբեջանական կողմից պարբերաբար ուղեկցվող խոչընդոտների և սահմանափակումների՝ Դադիվանքում ռուս խաղաղապահների պահպանությամբ այսօր էլ մեր հոգևորականները շարունակում են աղոթել, ապրել վանական կյանքով և անաղարտ պահել Դադիվանքի հայկական դիմագիծը:

Օրվա խորհրդով Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպս. Աբրահամյանի օրհնությամբ և նախաձեռնությամբ նոյեմբերի 10-ին Դադիվանքում անցկացվեց խաղաղապահների օրհնության կարգ, ընթերցվեց Սրբազան Հոր ողջույնի և գնահատանքի խոսքը.

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր