211652_close_icon
views-count937 դիտում article-date 17:39 13-11-2021

Իշխան Սաղաթելյանը եռօրյա այցով գտնվում էր Արցախում

Արցախ կատարած այցի շրջանակներում նոյեմբերի 10-ին ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հանդիպել է ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի և ԱՀ ԱԺ խմբակցությունների ղեկավարների հետ:

Արթուր Թովմասյանը ողջունել է Իշխան Սաղաթելյանին հայրենիքում գտնվելու առիթով և խոսել 2 եղբայրական խորհրդարանների փոխգործակցության ընդլայնմանն ուղղված հարցերի շուրջ: ԱԺ նախագահը ներկայացրել է 2020 թ. ավերիչ պատերազմի հետևանքները, անդրադարձել գերխնդիրների շուրջ ՀՀ և ԱՀ խորհրդարանների միասնական տեսակետով միջազգային տարբեր կառույցներում ներկայանալուն:

Իշխան Սաղաթելյանը ընդգծել է միջխորհրդարանական գործունեության կարևորությունը՝ մասնավորապես Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովների աշխատանքը: Հանդիպմանը քննարկվել են խորհրդարանական դիվանագիտությանը վերաբերող հարցեր:

ԱԺ փոխնախագահը Արցախում հանդիպել է նաև Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ։

Քննարկվել են Արցախի անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։ Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակչության դեմ իրականացվող շարունակական ոտնձգություններին:

 Քննարկվել են նաև առաջիկա անելիքներն ու ծրագրերը, փոխգործակցությանն առնչվող մի շարք այլ հարցեր

Նմանատիպ նյութեր