211652_close_icon
views-count2947 դիտում article-date 10:58 15-11-2021

Իրանում 2 հզոր երկրաշարժ է գրանցվել. տուժել է մոտ 100 մարդ

Իրանի հարավում երեկ՝ նոյեմբերի 14-ին, 2 հզոր երկրաշարժ է տեղի ունեցել՝ ավելի քան 6 մագնիտուդ ուժգնությամբ:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղումանելով իրանական աղբյուրին, երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 99-ի:

Ավելի վաղ հայտնի էր դարձել երկու զոհի և 27 տուժածի մասին: Ներկա պահին տուժածներից հիվանդանոցում գտնվում է 10-ը: 

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Հորմոզգան նահանգի Բենդեր-Աբբաս քաղաքից մոտ 60 կմ հեռավորությամբ: 

Նմանատիպ նյութեր