211652_close_icon
views-count17564 դիտում article-date 21:43 16-11-2021

«Չեմ բացառում, որ նիկոլը մոտ օրերս կստորագրի որևէ փաստաթղթ, դարձյալ կգնա ստորացուցիչ զիջումների». Շիրինյան

Նախապես ծրագրավորված, պլանավորված սցենարով։ Դեռևս նախորդ շաբաթ լուրեր էին պտտվում, ինչ-որ փաստաթուղթ ստորագրելու մասին, որի բովանդակությանը ոչ ոք այդպես էլ ծանոթ չէ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանը:

«Նման հանդիպման  մասին նաև ՌԴ խողովակներով էր ինֆորմացիան տարածվում։

Բայց նիկոլը նախապես խոստացծը չարեց, իրեն բնորոշ ձևով որոշեց «քցել», լավ հասկանալով, որ լարվածությունը կմեծանա։

նիկոլը գնաց խնդրի հանգուցալուծման իր մշակված սցենարով՝ առանց որևէ փաստաթուղթ ստորագրելու, պատերազմի իմիտացիայով, զիջել տարածքներ, միջանցք, մի խոսքով այն ամենը, ինչը իրենից կպահանջի Ադրբեջանը։

Ադրբեջանի համար, որպես հարձակման ազդակ հանդիսացավ պաշտպանության նախարարի փոփոխությունը։

Չեմ բացառում, որ նիկոլը մոտ օրերս կստորագրի որևէ փաստաթղթ, դարձյալ կգնա ստորացուցիչ  զիջումների, որը հանրությանը կմատուցի որպես՝ կյանքերի փրկության միակ և ճիշտ որոշում։

Հ.Գ. Հայաստանի համար միակ փրկությունը՝ նիկոլի ինքնակամ հեռացումն է, թեկուզ հենց այս պահին»,- գրել է նա։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր