211652_close_icon
views-count141928 դիտում article-date 18:33 16-11-2021

Մեր ունեցած տեղեկատվության համաձայն՝ զինվորականների շրջանում այս պահին կա 15 զոհ և 7 գերեվարված անձ. Էդուարդ Աղաջանյան

Հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական հարձակման հետևանքով հայկական կողմն ունի 15 զոհ, ևս 7 անձ գերեվարվել է։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։

«Մեր ունեցած տեղեկատվության համաձայն՝ զինվորականների շրջանում, դեռևս չհաստատված տվյալներով, այս պահին կա 15 զոհ և 7 գերեվարված անձ»,- ասաց նա։

Բացի այդ, Աղաջանյանն ասաց, որ իրենց տվյալներով բավականին մեծ կորուստներ են կրել Ադրբեջանի զինված ուժերը:

Նմանատիպ նյութեր