211652_close_icon
views-count1326 դիտում article-date 18:38 17-11-2021

ԵԺԿ․ վճռականորեն դատապարտում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ միջազգայնորեն ճանաչված սահմանների խախտումը

Վճռականորեն դատապարտում ենք  Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ միջազգայնորեն ճանաչված սահմանների խախտումը։ Այս մասին ասվում է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) հայտարարության մեջ։

«Վճռականորեն դատապարտում ենք  Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ միջազգայնորեն ճանաչված սահմանների խախտումը։ Մենք անվերապահորեն մերժում ենք ուժի կամ կամ ուժի սպառնալիքի կիրառումը՝ որպես տարածաշրջանում քաղաքական նպատակների հասնելու միջոց։ Մենք ընդգծում ենք ռազմական բախումների կանխումն ու միջազգային հետաքննությունը, ներառյալ՝ ագրեսորի դեմ պատժամիջոցների կիրառումը։ Տարածաշրջանում երկարատեւ խաղաղությունը հնարավոր է ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորման ճանապարհով, հիմնարար սկզբունքների հիման վրա բանակցությունների ճանապարհով, որոնք առաջարկել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները»,-ասվում է հայտարարության մեջ։

Նմանատիպ նյութեր