211652_close_icon
views-count1950 դիտում article-date 11:37 18-11-2021

Պետական հովանավորչությամբ հայատյացությունն ու թշնամանքի քարոզը Ադրբեջանում վերջին պատերազմից հետո հասել են ծայրահեղական ֆաշիզմի. ՄԻՊ-ը մանրամասներ է հայտնել Russia Today-ի ուղիղ եթերում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Russia Today-ի ուղիղ եթերում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է Հայաստանի նկատմամբ ադրբեջանական անօրինական ներխուժումների ու ահաբեկչական հարձակումների հետևանքները, որից վերջինը տեղի ունեցավ նոյեմբերի 16-ին։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքներն ապացուցում են, որ ադրբեջանական զինված ծառայողներն ամեն օր են գործում հանցանքներ մեր գյուղերի անմիջական հարևանությամբ՝ կրակելով, գողություններով, սպառնալով ու ահաբեկելով խաղաղ բնակչությանը։

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ամերիկյան տարածաշրջանի (ANCA Western Region) աջակցությամբ Russia Today-ին հարցազրույցի ժամանակ Պաշտպանը խոսել է այդ անօրինական արարքների իրական պատճառների մասին։

Պետական հովանավորչությամբ հայատյացությունն ու թշնամանքի քարոզը Ադրբեջանում վերջին պատերազմից հետո հասել են ծայրահեղական՝ ֆաշիզմի։

Հայասպանություն խրախուսող պետական քաղաքականությունը սպառնալիք է երկու երկրների ժողովուրդների խաղաղ կյանքին ու անվտանգությանը։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր