211652_close_icon
views-count1398 դիտում article-date 19:28 18-11-2021

Լավրովը և ԵԱՀԿ գործող նախագահը կքննարկեն ԼՂ հակամարտության կարգավորման հարցը

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 19-ին Մոսկվայում ԵԱՀԿ (Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպություն) գործող նախագահ Անն Լինդեի հետ կքննարկի ԵԱՀԿ-ի աջակցությունը Լեռնային Ղարաբաղի և Մերձդնեստրի հիմնախնդիրների կարգավորման հարցում: Այդ մասին «Արմենպրես»-ի հաղորդմամբ հայտնել է Ռուսաստանի արտգործնախարարությունը:

«Ենթադրաբար կշոշափվեն Լեռնային Ղարաբաղի և Մերձդնեստրի կոնֆլիկտների կարգավորմանն առնչվող հարցեր, ինչպես նաև կազմակերպության միջնորդությունը Անդրկովկասում անվտանգության և կայունության հարցերով Ժնևյան քննարկումներում», - հաղորդել է ՌԴ ԱԳՆ-ն:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջին խոշոր սրացումը գրանցվել է 2020 թվականի աշնանը՝ Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի ռազմական լայնածավալ ագրեսիայի հետևանքով: Արցախյան երկրորդ պատերազմը ավարտվեց 2020 թ. նոյեմբերի 9-ին Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ ընդունված եռակողմ հայտարարությամբ: Այդուհանդերձ, նոյեմբերի 9-ի և հաջորդիվ ձեռք բերված պայմանավորվածությունները բավարար չեղան տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար, քանի որ Ադրբեջանի Հանրապետությունը շարունակեց իր ագրեսիան արդեն Հայաստանի Հանրապետության դեմ: 2021 թ. նոյեմբերի 16-ին ռազմական լայնածավալ բախումներ տեղի ունեցան հայ-ադրբեջանական սահմանագոտում: Երևանը հայտարարեց ադրբեջանական զինուժի կողմից ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժելու մասին՝ ռազմական օգնության համար դիմելով իր ռազմավարական դաշնակցին՝ Ռուսաստանի Դաշնությանը:

Նմանատիպ նյութեր