211652_close_icon
views-count32825 դիտում article-date 23:52 19-11-2021

Փաշինյանն ու Ալիեւը պայմանավորվել են պաշտպանության նախարարների մակարդակով ուղիղ կապ հաստատել. Եվրոպական խորհուրդ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը պայմանավորվել են պաշտպանության նախարարների մակարդակով ուղիղ կապ հաստատել՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ միջադեպերը կանխելու համար։

Այս մասին ասվում է Եվրոպական խորհրդի հայտարարության մեջ, որը տարածվել է ուրբաթ Բրյուսելում՝ երկու երկրների ղեկավարների հետ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հեռախոսազրույցներից հետո։

«Հեռախոսազրույցների ընթացքում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվել են պաշտպանության նախարարների մակարդակով ուղիղ կապ հաստատել, որը կծառայի որպես միջադեպերի կանխարգելման մեխանիզմ», - ասվում է հայտարարության մեջ։ 

Նմանատիպ նյութեր