211652_close_icon
views-count965 դիտում article-date 16:42 20-11-2021

Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 70 մարդ

Վրաստանում նոյեմբերի 20-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 4 318 նոր դեպք: Ինչպես փոխանցում է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge-ն, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 808 հազար 889 է:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 2457 պացիենտ: Երկրում վարակից մահացել է ևս 70 մարդ, ընդհանուր մահերի թիվը 11 422 է:

Նմանատիպ նյութեր