211652_close_icon
views-count2151 դիտում article-date 16:17 22-11-2021

Զինծառայողների աճյունների որոնումները վերսկսելու ուղղությամբ ԱԻՊԾ-ն բանակցում է շահագրգիռ բոլոր կառույցների հետ

ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը՝  15.11.2021թ.-21.11.2021թ.

2021 թվականի նոյեմբերի 15-21-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 774 զանգ:
Հրշեջ փրկարարները շաբաթվա ընթացքում կատարել են 2 ելք:

Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերի կողմից անցած շաբաթ զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնումներ չեն իրականացվել: Աշխատանքները վերսկսելու ուղղությամբ ԱԻ պետական ծառայությունը բանակցում է շահագրգիռ բոլոր կառույցների հետ:

Տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման աշխատանքների ուղղությամբ սակրավորական խմբերը գործընկեր կառույցների հետ մեկտեղ ամենօրյա ռեժիմով հանրապետության բոլոր շրջաններում իրականացնում են հետախուզական աշխատանքներ:

Շաբաթվա ընթացքում հայտնաբերվել և վնասազերծվել է ականանետի 11 ական և 1 պայթուցիչ:

Անցած շաբաթվա ընթացքում գրանցվել է տեխնածին բնույթի 22, սոցիալ-կենցաղային բնույթի՝ 17 կանչ: Փրկարարները կատարել են դռան 1 և վերելակի 4 բացում, առողջական խնդիր ունեցող 3 քաղաքացու տեղափոխում, բնակչությանը ջուր մատակարարելու նպատակով՝ կատարվել է 3 ելք։ Փրկարարներն արձագանքել են այլ բնույթի ևս 6 կանչերի։

Յոթ օրվա ընթացքում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 1 պատահար, որի ընթացքում տուժել է մեկ քաղաքացի:
ԱԻ պետական ծառայության, փրկարարական ուժերի վարչության, արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման ծառայողները անմիջապես մեկնել են դեպքի վայր և ցուցաբերել անհրաժեշտ օգնություն:

ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը շարունակում է շուրջօրյա ուժեղացված ծառայությունը ԱՀ ամբողջ տարածքում: Ցանկացած իրավիճակում հիշեք 911, 101, 112 օգնության ու փրկության հեռախոսահամարները:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր