211652_close_icon
views-count2752 դիտում article-date 20:41 22-11-2021

Պեսկովի մեկանաբանությունը Էրդողանին. «ապտա՞կ, թե կարմիր գորգ». Արմեն Պետրոսյան

Ռուսաստանը, ոչ միայն խոչընդոտում, այլ իր քաղաքականությամբ միայն «կարմիր գորգով» է պատում նաև դեպի Սուրբ Այթայ տանող ճանապարհները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է տարածաշրջանային հարցերով փորձագետ, արեւելագետ Արմեն Պետրոսյանը՝ անդրադառնալով օրերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին կոալիցիոն իր գործընկերոջ նվիրված թյուրքական աշխարհի քարտեզի շուրջ ծավալվող քննարկումներին:

«Վերջին օրվա ընթացքում մի շարք երկրների մամուլում, սոցցանցերում ակտիվորեն տարածվող «Պեսկովի ապտակն Էրդողանին» տրամաբանությամբ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դ.Պեսկովի մեկնաբանությունը Թուրքիայի նախագահ Ռ.Թ. Էրդողանին նվիրված թյուրքական աշխարհի քարտեզի թեմայով, մեծ հաշվով, ընդամենը սեփական քաղաքական, քարոզչական, հասարակական շրջանակներում տեղ գտած աղմուկը մեղմելուն միտված փորձ էր։ Եվ ընդամենը դա։


Այո, դիվանագիտական հռետորաբանության ձևի առումով ամեն բան կարգին է՝ Թուրքիայում իշխող կոալիցիայի առաջնորդների՝ այդ թվում նախագահի քարոզչական քայլին պատասխան է հնչում Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարի մակարդաակով։

Իսկ այ բովանդակության մասով հնչած խոսքը, ըստ էության, ուղիղ զարգացում-հիմնավորումն է նույն քննակրկվող քարտեզի քարոզչական ուղերձների։

«Մեր թուրք գործընկերները խթանում են թյուրքական միասնության գաղափարը, դա նորմալ է: Միակ բանը, ինչի համար ցավում եմ, այն է, որ քարտեզի վրա ամեն դեպքում չկա մեծ կարմիր աստղ թյուրքական աշխարհի կենտրոնում։ Այն Թուրքիայում չէ, այլ Ռուսաստանում՝ Ալթայում։ Դա այն սուրբ վայրն է ցանկացած թուրքի համար, որտեղից նրանք սկիզբ են առել»։

Ի վերջո, հենց դա էլ ընդգծվում է քարտեզում. մերօրյա Թուրքիան ոչ միայն ձգտում է, այլև առարկայական քայլեր է անում դեպի «այն սուրբ վայրը», որտեղ ծագել են և նաև՝ որտեղ ծավալվել։ Քարտեզը Թուրքիայի քաղաքականության հեռանկարային ծրագրի հրապարակային մասն է, որի համար ծախսում են ահռելի ռեսուրսներ՝ քաղաքական, տնտեսական, մարդկային, ռազմական, փորձում են ստանալ-կառուցել «ճանապարհ-միջանցքներ»...

Իսկ ինչ է անում Ռուսաստանը, ոչ միայն խոչընդոտում, այլ իր քաղաքականությամբ միայն «կարմիր գորգով» է պատում նաև դեպի Սուրբ Այթայ տանող ճանապարհները...»,- գրել է Պետրոսյանը:

Նմանատիպ նյութեր