211652_close_icon
views-count3461 դիտում article-date 16:16 23-11-2021

Արցախի Հանրապետության քաղաքացին մոլորվել է և հայտնվել Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածքում․ նա ադրբեջանցիների կողմից վերցվել է արգելանքի․ ԱՀ ԱԱԾ

ԱՀ ԱԱԾ-ից տեղեկացնում են, որ Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը միջոցներ է ձեռնարկում մոլորվելու արդյունքում Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ հայտնված արցախցուն վերադարձնելու ուղղությամբ

Այսօր վաղ առավոտյան ԱՀ ազգային անվտանգության ծառայությանը հաղորդվել էր Մարտունու շրջանի Աշան համայնքի 2000թ. ծնված բնակիչ Մ.Մ.-ի անհայտ կորելու մասին:

 Ահազանգի հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ԱՀ հիշյալ քաղաքացին առավոտյան մոլորվելու հետևանքով հայտնվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերջիններիս կողմից վերցվել արգելանքի:

Դեպքի մասին անմիջապես հաղորդվել է ռուս խաղաղապահներին, ովքեր պարզել ու  հավաստիացել են մեր քաղաքացու անվտանգության մեջ: Այս պահին բանակցություններ են ընթանում Մ.Մ.-ին հայկական կողմին վերադարձնելու ուղղությամբ

Նմանատիպ նյութեր