211652_close_icon
views-count1906 դիտում article-date 22:24 23-11-2021

ՄԱԳԱՏԷ-ն հավաստել Է, որ Թեհրանը չի շեղվում ատոմային ծրագրից. Իրանի փոխնախագահ

 Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հավաստել Է, որ Իրանը չի շեղվում հայտարարած ատոմային ծրագրից: Թեհրանում Գրոսիի հետ կայացած բանակցությունների արդյունքների վերաբերյալ նոյեմբերի 23-ին այդ մասին հայտնել Է Իրանի ատոմայն Էներգիայի կազմակերպության (ԻԱԷԿ) ղեկավար, երկրի փ ոխնախագահ Մոհամադ Էսլամին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մեր այսօրվա երկխոսության ընթացքում Գրոսին մի քանի անգամ հավաստեց, որ ոչ մի կարգի շեղումներ չեն հայտնաբերվել Իրանի միջուկայն ծրագրում»,- ասել Է նա: Ելույթը հեռարձակել Է Իրանի պետական հեռուստատեսությունը: Էսլամին հավելել Է, որ «Իրանի եւ ՄԱԳԱՏԷ-ի միջեւ բոլոր հարցերը տեխնիկական են»: «ԱԳԱՏԷ-ն չի քննարկի քաղաքական հարցեր, ինչպես նաեւ դավադիրների ներթափանցման խնդիրը, որը թշնամիները կազմակրեպել Էին Իրանի խաղաղ ատոմային ծրագրի դեմ»,- նշել Է նա: Ավելի վաղ իրանական կողմը բազմիցս ՄԱԳԱՏԷ-ին կոչ Է արել հանդես գալու Իսլամական Հանրապետության ատոմային ենթակառուցվածքի նկատմամբ դիվերսիաների դատապարտմամբ:

Նոյեմբերի 22-ին Գրոսին հայտարարել Է, որ իրանական կողմի հետ շփումների ընթացքում հուսով Է ստեղծելու «արդյունավետ ուղի ուղղակի երկխոսության համար, որը ԱԳԱՏԷ-ին կօգնի վերսկսելու անհրաժեշտ տեսչական գործունեությունն այդ երկրում»: Նրա այցը Թեհրան իրականացվում Է Վիեննայում միջուկային գործարքի շուրջը երկխոսության վերսկսումից առաջ, որը պլանավորված Է նոյեմբերի 29-ին: Նոյեմբերի 23-ին նա նաեւ բանակցություններ կվարի Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանի հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նմանատիպ նյութեր