211652_close_icon
views-count1361 դիտում article-date 22:41 23-11-2021

Ադրբեջանը փորձ է անում տարածաշրջանը վերածել ջունգլիների. Փաշինյան. News.am

Եկեք չասենք զորքերի կուտակում կա, թե ոչ, որովհետեւ դա հարաբերական հասկացություն է. ես ասացի, որ Ադրբեջանը վարում է ագրեսիվ քաղաքականություն: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 23-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտնում է News.am-ը։

«Մեր խնդիրն է բոլոր միջազգային լծակները գործի դնելով կասեցնել այդ ագրեսիվ քաղաքականությունը: Մենք պետք է Ադրբեջանի ագրեսիվությունը օգտագործենք իր դեմ: Սա մի երկիր է, որը հայկական կողմին մեղադրում էր օկուպացիայի եւ ագրեսիայի մե՞ջ: Իր պահվածքով Ադրբեջանը ցույց է տալիս, որ այն հայատյացությունը, որ գոյություն ունի, ամեն օր... Սկսած Զանգեզուրի միջանցք, «Մենք վերադարձել ենք Զանգեզուր, Զանգեզուրը մերն է, էս մերն է, էն մերն է, Հայաստանը մերն է: Սա շատ նմանվում է միջազգային խուլիգանության: Ադրբեջանը փորձ է անում տարածաշրջանը վերածել ջունգլիների:

Այո, ես մասնակցելու եմ ժողովրդավարության գագաթնաժողովին եւ նաեւ սա եմ ի ցույց դնելու: Բոլոր հնարավոր միջազգային միջոցները պետք է գործի դնել ընդդեմ Ադրբեջանի: Սա է պատճառը, որ Հայաստանը գնացել է Հաագայի դատարան, շատ հաջող ներկայացրել է եւ սպասում ենք նախնական որոշմանը: Սա կարող է հակամարտության կարգավորման առումով նոր հենք ստեղծել Հայաստանի ու Արցախի համար»,-ասաց նա:

Նմանատիպ նյութեր