211652_close_icon
views-count17296 դիտում article-date 21:52 24-11-2021

Երևանում հրդեհ է բռնկվել Volkswagen Polo ավտոմեքենայում. ժամանել են հրշեջներն ու Երևանի գնդի պարեկները, ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ նոյեմբերի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։15-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ավան վարչական շրջանի Խուդյակովի՝ ժողովրդին հայտնի Ծաղկի փողոցում ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ այրվում է նշված փողոցի թիվ 142 տան հարևանությամբ կայանված, Վահագն Բարսեղյանին պատկանող Volkswagen Polo մակնիշի ավտոմեքենան։

Ավտոմեքենայի սրահն ամբողջությամբ այրվել է, ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի, կրակի հետևանքով էլ ջերմահարվել են մեքենային հարակից սյան վրայով անցնող էլեկտրական լարերը։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ;

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր