211652_close_icon
views-count24318 դիտում article-date 11:26 25-11-2021

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. Ford Galaxy-ն ճանապարհի մերկասառույցի պատճառով կողաշրջվել և հայտնվել է ձորակում. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ նոյեմբերի 25-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 09:50 –ի սահմաններում Ford Galaxy ավտոմեքենան Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի  91-րդ կմ հատվածում՝  Գեղարոտ-Ջամշլու ճանապարհահատվածում  դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոն:

   Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Ծաղկահովիտի բժշկական կենտրոնի բժիշկները:

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Ծաղկահովիտի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենան, դարձի բերել և տեղափոխել անվտանգ վայր:

 Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ավագ տեսուչներ Մանուկ Սարգսյանն ու Արամ Բաղդասարյանը:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարում է  նույն վաշտի ավագ հետաքննիչ  Վահագն Էլոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

  Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ  վթարի պատճառներից մեկը ճանապարհի մերկասառույցն է, քանի որ ճանապարհը սպասարկող ճանշինը ոչ մի աշխատանքներ չի կատարել, ճանապարհը մերկասառույցից մաքրելու, աղ ու ավազով մշակելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝  Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+

Նմանատիպ նյութեր