211652_close_icon
views-count1582 դիտում article-date 14:34 25-11-2021

Արարատ Միրզոյանը և Իսրայելի արտգործնախարարը քննարկել են հայ-իսրայելական հարաբերությունները

Նոյեմբերի 24-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի ԱԳ նախարար Յաիր Լապիդի հետ:

Հեռախոսազրույցի ընթացքում Արարատ Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ իրականացված վերջին ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը:

Զրուցակիցները քննարկել են հայ-իսրայելական առկա հարաբերությունները և հեռանկարները:

Անդրադարձ է կատարվել նաև Սուրբ Հողում հայկական պատմամշակութային ու կրոնական ժառանգությանն առնչվող հարցերին։

Նմանատիպ նյութեր