211652_close_icon
views-count1681 դիտում article-date 16:51 27-11-2021

Պուտինը անորոշության մեջ իր ձեռքում է պահում Փաշինյանի ու Ալիևի սանձերը․ Նաիրի Հոխիկյանը՝ եռակողմ հայտարարության մասին

Եթե մեկ նախադասությամբ սահմանենք նոյեմբերի 26-ին Սոչիում տեղի ունեցած հանդիպումը, ապա կարելի է ձևակերպել այսպես' Փաշինյանն ու Ալիևը գնացել էին դաս պատասխանելու։ Իրականում Փաշինյանը «խրոխտ» հայացքի տակ թաքնված էր տեսախցիկների համար նախատեսված փորձառու պոպուլիզմը, իսկ Ալիևը հին աղվես է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է լրագրող Նաիրի Հոխիկյանը։
 
«Ստորագրված հայտարարությունը փաստաթուղթ է ոչնչի մասին, թեպետ այնտեղ կան մի քանի կարևոր դրվագներ։ Դրանցից մեկն այն է, որ սահմանագծում չի լինելու։
 
Նշված է' իրականացնել սահմանազատում, հետագայում նաև սահմանագծում։ Այսինքն, փաստացի թշնամու զորքերը կարող են մնալ իրենց զբաղեցրած դիրքերում, իսկ թե ինչպես պիտի անցնի Հայաստանի և Ադրբեջանի սահմանը, դա անորոշ ապագայի հարց է։
 
Պուտինը անորոշության մեջ իր ձեռքում է պահում Փաշինյանի ու Ալիևի սանձերը»,- գրում է նա։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր