211652_close_icon
views-count2306 դիտում article-date 17:17 27-11-2021

Ոչ մի խոսք Արցախի մասին, նահանջում ենք քայլ առ քայլ, զիջում ենք ամեն ինչ. իրանահայ գործիչը՝ եռակողմ հայտարարության մասին

Իրանահայ հասարակական ֊ քաղաքական գործիչ, Թեհրանի «Ալիք» պարբերականի կայքէջի խմբագիր, ՀՅԴ անդամ Արամ Շահնազարյանն անդրադարձել է նոյեմբերի 26֊ին Սոչիում Վլ. Պուտինի, Ն. Փաշինյանի և Ի. Ալիևի կողմից ստորագրված եռակողմ հայտարարությանը.
 
Հպանցիկ ակնարկ այսօ Սոչիում կայացած եռակողմ ձեւաչափով հանդիպման արդյունքում ընդունված հայտարարաությանը.

1. Ոչ մի խոսք Արցախի մասին։ Չկա որեւէ ակնարկ այն մասին, թե ինչպիսին է լինելու Արցախի ապագան։ Ինչպես է լուծվելու նրա կարգավիճակի հարցը։
Փաստորեն, կողմերը դե ֆակտո հաստատում են, որ փակված է ԼՂ հակամարտության եւ, բնականաբար, Արցախի կագավիճակի հարցը։

2. Խոսվում է սահմանազատման եւ սահամանագծման անհրաժեշտության մասին։ Բայց, թե ինչ սկզբունքով եւ տրամաբանությամբ՝ ոչ մի խոսք։
Իսկ հաշվի առնելով մինչ օրս տեղի ունեցող իրադարաձությունների ընթացքը, դժվար չէ գուշակել, որ այս համատեքստում ապագա իրադարձությունները նույնպես զարգանալու են ոչ ի շահ Հայաստանի։

3. Ոչ մի խոսք այն մասին, թե ինչ պարտավորություններ է պարտավոր ստանձնել Ադրբեջանը. Գերիների վերադարձ, ՀՀ սուվերեն տարածքից զորքերի ետ քաշում...
Փաստորեն Ադրբեջանը չի պատրաստվում իր վրա վերցնել երեւէ պարտավորություն, քանի դեռ չի կատարվել իր բոլոր պահանջները։

4. Հստակ խոսվում է միայն տարածաշրջանում տրանսպորտային եւ տնտեսական հաղորդակցությունների բացման անհրաժեշտության մասին, ինչը միանշանակորեն բխում է թուրք֊ադրբեջանական ալյանսի շահարից, ինչպես նաեւ՝ ՌԴ տարածաշրջանային գլոբալ շահերից։
Նահանջում ենք քայլ առ քայլ։ Զիջում ենք ամեն ինչ։
Անհող֊անհայրենիքը աճուրդի է հանել մեր եղած֊չեղածը, հայրենիքն ու պետականությունը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր