1167 դիտում
12:06 30-11-2021
ԱՀ ԱԺ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել ԱՀ ՆԳՆ ոստիկանության օրվա առթիվ
ԱՀ ԱԺ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել ԱՀ ՆԳՆ ոստիկանության օրվա առթիվ
Հարգելի' ոստիկանապետ Արտեմ Անատոլիի
Համակարգի հարգելի' ծառայողներ
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Ոստիկանության օրվա առթիվ։
Օրվա խորհուրդը լավագույն առիթն է գնահատելու և արժևորելու ոստիկանի
ամենօրյա բարդ, բայց նվիրական ու շնորհակալ աշխատանքը։
Արցախի ոստիկանը լիիրավ կրում է ոստիկնանին արժանի կոչումը և վայելում հանրության վստահությունն ու հարգանքը։
Սիրելի' ոստիկաններ
Դուք մշտապես կանգնած եք հանցավորության դեմ պայքարի առաջնագծում, որը հատկապես ակնհայտ դրսևորվեց Արցախին պատուհասած պատերազմների օրերին։
Ցավոք, համակարգի ծառայողներից շատերն ընկան հայրենիքի պաշտպանության ժամանակ, բայց նրանց հիշատակն ու անբասիր նկարագիրը, անաչառ և ուժեղ ոստիկանի կերպարը ՝որպես չափանիշ ու աշխատանքի և ծառայության ուղենիշ ,փոխանցվելու է գալիք սերունդներին։
Անգնահատելի է Ձեր ներդրումը մեր երկրում օրինապահպանության ամրապնդման, քաղաքացիների անվտանգության ապահովման և իրավունքների պաշտպանության գործում։
Համոզված եմ, որ այն առաքելությունն ու պատգամները, որ ստանձնել է ԱՀ ՆԳՆ ոստիկանության համակարգի յուրաքանչյուր ծառայող, այսուհետ ևս պատվով ու արժանապատվությամբ է իրագործելու՝ հանուն Արցախի և մեր ժողովրդի բարօրության։
Անփորձանք ու խաղաղ ծառայություն, առողջություն և բարեկեցություն եմ մաղթում։
ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին
Նմանատիպ նյութեր
1788 դիտում
22:56 27-05-2014
Արցախի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ
1527 դիտում
10:20 05-07-2014
Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ
Այս բաժնից
289 դիտում
18:35 25-04-2024
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Ռուսաստանի դեսպանին
703 դիտում
18:33 25-04-2024
ՀՀ-ում ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
295 դիտում
18:17 25-04-2024
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպանին